-
15.12.2023|
00:01
Տեր Աստված Ամենակարող, Արարիչ և Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին և խաղաղություն նրանց հոգիներին:
-
14.12.2023|
00:01
Տեր, Հիսուս Քրիստոս,
բաց իմ սրտի աչքերն ու
ականջները, որպեսզի լսեմ
Քո կամքը:
-
13.12.2023|
00:01
Բոլորի պահապան
Քրիստոս, թող
Քո Աջը հովանի լինի
ինձ վրա...
-
12.12.2023|
00:01
Ո՜վ Տեր, ի՜նչ հրաշալի է Քո անունը, ամենակալ բարերար Աստված: Օրհնեալ, մեր ամբողջ սրտով գոհություն ենք մատուցում Քեզ, ուրախանում ու ցնծում ենք Քեզանով:
-
11.12.2023|
00:01
Քո լույսով Քրիստոս,
ամենքս լուսավորվեցինք,
և ո՜վ Փրկիչ, հավատացյալներս` Քո Սուրբ Խաչին ապավինեցինք:
-
10.12.2023|
00:01
Տե՛ր իմ, օրհնիր ինձ և ընտանիքիս,
և պահապան եղիր մեզ:
-
09.12.2023|
00:01
Տե՛ր, աղոթում եմ Քեզ ջերմեռանդորեն և սրտանց:
-
08.12.2023|
00:01
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո,
ողորմիր ինձ՝ մեղավորիս:
-
07.12.2023|
00:01
Հեռացրու մեզանից, Տեր,
սատանայի խաբեությունները,
և բոլոր սուրբերիդ բարեխոսությամբ՝ խորտակիր նրա բռնությունը:
-
06.12.2023|
00:01
Սուրբ ես, Տե՜ր Աստված մեր,
հզոր և փառավորյալ,
Դու, որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: